Խոշոր հրդեհ Շահումյան փողոցի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

աին

Մարտի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։45-ին, մարել՝ 18։29։ Շահումյան փողոցում այրվել են երկու տների տանիքների կառուցատարրեր (150 քմ և 200 քմ)։

--00--ԱՀ