Հորդորում ենք դադարեցնել Զինված ուժերին և պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ 

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով  ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով։

--00--ԱՀ