Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայ ուխտավորները այցելել են Ամարասի վանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

․

Ռուս խաղաղապահներն ապահովել են 30 հոգանոց հայ ուխտավորների անվտանգությունը, որոնք նախօրեին Ստեփանակերտ քաղաքից այցելել են Ամարասի վանք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։

Ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը։

--00--ԱՀ