Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը բաց է, Լիսագորում թաց ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լիսագորում տեղում է թաց ձյուն:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ