Երևանում 35-ամյա կնոջ մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի տնօրենն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

8

ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու  այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ մահացածը Երևանի բնակիչ, 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։ Տ. Բոշյանն աշխատոմ է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես տնօրեն, իսկ մահացած Ս. Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մարտի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմանում Երևանի բնակիչ, 31-ամյա  Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes Տ400» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

--00—ԼՄ