«Ալ Արաբիա»-ի եթերում ԲՏԱ նախարարը ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Ալ Արաբիա» հերուստատեսության եթերում քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ կետերին.

- Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը,

- Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով,

- ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով' համաձայն ՀՀ սահմանադրության,

- Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին իպատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի,

- Նշեցի նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն րեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները,

- Տնտեսական իրավիճակի մասով խոսեցի վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին»։

--00—ԼՄ