ՊԵԿ ղեկավարությունը հավաքներին մասնակցելու ցուցում չի տվել․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

պեկ

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը հրահանգել է բոլոր աշխատակիցներին ներկա գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ կարևորելով բացառապես ներկա ստանալը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով տեղեկությանը, հայտնում է, որ այն բացարձակ սուտ է։

«Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառման ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել: Այս թեմայով շահարկումներն անտեղի են»- հայտնում է ՊԵԿ-ը։

--00—ԼՄ