Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

«Իրավունք» թերթը գրում է․ «Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է, և պետք չէ դրանում այլ տողատակեր փնտրել»: «Իրա­վունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԳՇ-ի հայտնի հայտա­րարությանը, նման գնահա­տական ներկայացրեց ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Գեներալի խոսքով․

- Ոչ ոքի համար գաղտ­նիք չէ, որ մեր երկրում մի խնդիր չի, երկու խնդիր չի. խնդիրները բազմազան են, բազմաբնույթ, և դրանք օր առաջ լուծելու անհրաժեշտությունը օրհասական է: Այդ պրոբլեմները պետք է հաղթահարվեն երկխոսու­թյան միջոցով, մեր երկիրը առանց այն էլ ծանր վիճա­կում է, և ցանկացած ցնցում թշնամու համար հաղթանակ է, սթափվել է պետք:

- Սակայն իշխանական թևը և անձամբ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակում են՝ որպես քաղաքական:

- Չի կարելի դա հա­մարել քաղաքական կամ քաղաքականու­թյանը խառնվել: Ես կարծում եմ, որ ցանկացած մար­մին կարող է հայտարարու­թյուն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պա­տասխանատվություն հայ­տարարության համար: Քաղաքականությանը խառնվե­լու որևէ բան չեմ տեսնում: Ընդհակառակը, ԳՇ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ պետության գործերը լավ չեն: Դա է ասում, որ ընդհանուր իրա­վիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանք­ների»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ