Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

կորոնավիրուս

Մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  271 379 է: Այս մասին Aliq.ge գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 22 900 թեստավորում, որից 16 895-ը հակամարմինների թեստով,  6 005 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 163 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 686 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 532: 

--00—ՄՀ