Էդմոն Մարուքյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են ներքաղաքական իրավիճակից հնարավոր ելքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Մարուքյան-Սարգսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։

Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,- գրել է նա:

--00--ԱԹ