Քաղաքացիներն անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելու դեպքում կտուգանվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին․

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված  նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով»:

--00—ԼՄ