ՊԵԿ-ում ամերիկացի պաշտոնյայի հետ քննարկվել են համագործակցության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին:

Հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին վարչությանը տրամադրված սարքավորումների համար և նշել, որ դրանք արդեն  ծառայում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգությանը հակազդելու գործում:

Քննարկվել են նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության արդյունքում ՊԵԿ շնագիտական կենտրոնում նախատեսվելիք բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստորագրել երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր, ինչը նախատեսվում էր իրականացնել դեռևս մեկ տարի առաջ, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր:

Երկու կառույցների ղեկավարները շեշտել են, որ 4 տարվա ընթացքում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն, որն ուղղված է տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանը:

--00—ՄՀ