Փետրվարից մենկարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ճամփորդիր

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Փետրվարի 1-ից մենկարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համագործակցության արդյունքում մինչև ապրիլի 1-ը վերոնշյալ էլեկտրոնային ծրագրի միջոցով` 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանն ու մուտք գործել ՌԴ:

Հավելվածից օգտվելու քայլերն են.

Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածը:

Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:

Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):

Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։

Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։

Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։

Ծրագրում ընդգրկվել է վճարովի ծառայություն մատուցող 10-ը մասնավոր լաբորատորիա`

1. «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատորիա,

2. «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիա,

3. «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիա,

4. «ԲԻՈՄԵԴ» լաբորատորիա,

5. «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» լաբորատորիա,

6. «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիա,

7. «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց լաբորատորիա,

8. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ,

9. «Սիրմեդ» ՍՊԸ,

10. «ԴԻԱԳԵՆ ՊԼՅՈՒՍ ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ,

(ցանկը կարող է ընդլայնվել):

Ի դեպ, այլևս ընտանիքի յուրաքանչյուր անդամի թեստի արդյունքներն առանձին սմարթֆոնում պահելու անհրաժեշտություն չկա: Թողարկվել է հավելվածի նոր տարբերակը, որը հնարավորություն է տալիս պահպանել ճամփորդող ընտանիքի բոլոր անդամների Covid-19 թեստի արդյունքները մեկ հավելվածում:

Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

Android - https://play.google.com/store/apps/details...

IOS - https://apps.apple.com/.../%D0%BF%D1%83.../id1541206996...»,-նշվում է հայտարարությունում:

նկար

--00—ԼՄ