Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրգործ է հարուցվել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով, այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ նախաքննությունն իրականացվելու է  հատուկ քննչական բաժնի քննիչներից ձևավորված խմբի կողմից:

«Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին  Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս