Ադրբեջանը ներկայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

Ադրբեջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղարաբաղում պատերազմում մահացած ադրբեջանցի զինծառայողների անունների նոր ցանկը։ Այնտեղ ներկայացված է 2881  անուն։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր 2858 մահացածի մասին։

«Այս պահին աշխատանքներ են ընթանում 28 անհետ կորած զինծառայողի որոնողական աշխատանքների ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում։
  --00—ՄՀ