Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զինծառայողի մասունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

որոնում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:

Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:

Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս