Սարգսյանը, Փաշինյանը և սրանց նմանները վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

տիգրան

«Հենակետ» վերլուծական ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, նրա և բանակի շուրջ համախմբած զինվորականները չեն։

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։

Այն բանակի, որի ոչնչացման ցանկության մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում։

Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։

Այսօր առավել քան երբևէ, այս իշխանության վտանգավորությունը գիտակցող, նրա դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան. չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է։

Վերջապես գործել է պետք»։

--00--ԱԹ