Քաղաքական դաշտում քաոս է. երբ չկա երկխոսություն, միջամտում է բանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Քաղաքական դաշտում քաոս է: Երբ երկխոսություն չկա, իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս և գնալու է բախման։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՔՈ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը։

Խոսելով արտահերթ ընտրության հնարավոր սցենարի մասին՝ նա ասել է, որ դեռ պետք է հասկանալ, թե որքանով էր անկեղծ Փաշինյանը։

«Բա ի՞նչ էին անում երեք ամիս։ Պետք է հասներ նրան, որ բանակը խառնվեր, նոր ընտրությունների գնայի՞ն։ Մեկ շաբաթ առաջ, երբ բանակը հայտարարություն չէր արել, ընտրությունների ջատագովը կա՞ր, թե չկար։ Առաջացել էր ճգնաժամ։ Դա հաղթահարելու միակ ձևն արտահերթ ընտրություններն էին, ինչ կապ ունի ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ինչ են ուզում։ Եթե նրանք չեն ուզում, ուրեմն ճգնաժամը պետք է խորանա՞: Պետք էր այդ ընտրությունները դրա հասունանալուց 10 օր հետո արվեին»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ