Հույս ունեմ՝ ներդրումային ծրագրերը չեն խոչընդոտվի. Փաշինյանը՝ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 13, 24News

«Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է, ու ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են», - կառավարության նիստի մեկնարկին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է ուղենշել անելիքները։

«Ներդրուների խրախուսում: Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքություն կա ու դա առաջիկայում շարունակելու է աճել։ Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա, ու իմ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները ներդրողների համար, ու հույս ունեմ, որ ազդակ չեմ ստանա, որ ներդրումային նախագծերի առաջ խոչընդոտներ են հարուցվում», - ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։