«Քաղաքացիական խորհուրդ»-ը միանում է ԳՇ հայտարարությանը և համախմբման կոչ անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

հայտարարություն

«Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Պատերազմը տանուլ տված, տնտեսությունը տապալած և երկրի կառավարումը ձախողած իշխանությունը դիմում է փրփուրներին և օգտագործելով վարչական ռեսուրսը, մարզերից և Երևանի տարբեր վարչական շրջաններից ստիպողաբար ցույցի է բերում հազարավոր քաղաքացիների: Ազգաբնակչության ճնշող մեծամասնության վրդովմունքի, բողոքի ցույցերն ուղեկցվում են նոր ձերբակալություններով և ծեծով: Չի բացառվում ներկա իշխանությունների գործակցությունը թշնամի պետությունների հետ, ինչի վկայությունն է Թուրքիայի աջակցությունը Հայաստանի ներկայիս վարչակազմին:

Օրվա հրամայականն է նոր Հայաստանի կառուցումը՝ բարոյական և արհեստավարժ չափորոշիչներով ընտրված ազգային համաձայնության կառավարության և համայն հայության միասնական ջանքերով:

«Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը միանում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությանը և հորդորում քաղաքացիական բոլոր առողջ ուժերին միաբանվել՝ ի շահ հայրենիքի փրկության: Արդեն համախմբվել են հետևյալ կառույցները.

«Ազգային գվարդիա»
«Ազգային ճակատ»
«Ձայն հայրենեաց»
«Մտավորականների խորհուրդ»
«Քաղաքացիական խորհուրդ»»:

--00--ԱԹ