Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից: Այդ մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` 1. Վարազդատ Կարապետյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Վարազդատ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնից  ազատման դիմում է գրել:

--00—ԼՄ