Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Վազգեն Մանուկյան

 Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: 

Մանուկյանի կարծիքով բանակը չի ենթարկվի․

«Իսկ եթե ենթարկվի, ապա դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանն իր այս քայլով անուղղակիորեն ջարդում է բանակը»։

Ըստ Մանուկյանի տպավորության՝ Արմեն Սարգսյանը մտահոգված է օրենքի կատարումից

«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորն էլ ցանկություն ունեն, որ Հայաստանում հարցերը լուծվեն առանց մեծ բորբոքվածության։ Հույս ունեմ, որ նախագահը, ի վերջո, ԳՇ պետի հարցով կդիմի Սահմանադրական դատարան»։

--00—ՄՀ