Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը դատապարտելի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

դիպուկահար

Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն:

«Այն ոչ միայն ունի սադրիչ բնույթ, այլև ուղղակիորեն ու ապօրինաբար միջամտում է քաղաքացիների հավաքների ազատությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Դիպուկահարներն Ազգային ժողովի շենքում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:  Ազգային Ժողով է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 --00—ՄՀ