BMW-ն մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

հասարակական

Մարտի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է Howo մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com

Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:  

--0--ԿԿ