«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները նախագահականում են. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

․

«Հայրենիքի փրկության շարժման» երկու ներկայացուցիչ նախագահականում են` իրադարձությունների զարգացմանը ծանոթանալու համար: Այս մասին հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Առաջիկա րոպեներին ակնկալվում է նախագահի դիրքորոշումը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս