Արցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է. Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

․

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները եւ նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում: Արայիկ Հարությունյանը նաեւ անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է եւ երկրի անկախության միջազգային ճանաչումը:

--0--ԱՀ