Փաշինյանը ստիպում է բանակին կտրուկ քայլերի դիմել, պայթյունի մեծ ռիսկ կա․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Նիկոլ Փաշինյանը փորձում է մտնել այն դաշտ, որտեղ ինքը համարում է, որ ավելի լավ է խաղում։ Դրանք հրահրումներն ու սադրանքներն են, որոնք քաղաքական լուծումների չեն բերի։ Նրա համար միևնույն է՝ դա բանակն է, թե՝ այլ կառույց, նրա համար կա մեկ խնդիր․ իր ճանապարհից դուրս մղել բոլոր նրանց, ովքեր որևէ ձևով խանգարում են իրականացնելու իր առաքելությունը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, խոսելով վարչապետ-ԳՇ պետ վերջին զարգացումներից:

«Ամեն րոպե իրադարձությունները փոխվում են, այս պահին դժվար է ասել՝ մենք գնում ենք սրման, թե՝ խնդրի լուծման, բայց փաստ է, որ իրավիճակի սրման հավանականությունն էականորեն մեծացել է։ Իշխանություններն իրենց գործողություններով ստիպում են, դրդում են բանակին՝ գնալու կտրուկ քայլերի, ինչը հղի է պայթյունի և բախումների մեծ ռիսկով: Եթե իշխանությունը իռացիոնալ քայլերով շարունակի այսկերպ, ապա բանակի ներգրավումը քաղաքական պրոցեսներին միանգամայն հնարավոր է»,- նշել է Աբրահամյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս