ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Մարտի 2-ին ուսումնական վարժանքներ են անցկացվել 4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Վարժանքների շրջանակում անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ, բացազատվել են կապի շարժական հանգույցներ, ապահովվել է կապի համակարգերի անխափան սնուցումը, ստուգվել է կապի համակարգի կառավարման կետերի աշխատանքի արդյունավետությունը: Իրականացվել են նաև անխափան կապի ապահովման այլ գործողություններ:
Անցկացված վարժանքները նպաստել են դաշտային կապի հանգույցի ծավալման գործնական հմտությունների զարգացմանը։