«Սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել». Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

․

Պարտվեցինք, որովհետև պատրաստ չէինք էս պատերազմին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Եկել ենք Իշխանաձոր, կամուրջն անցել ենք մի հատ խորշի պես տեղ կար. սաղ զորքին բերել եմ էդտեղ, որ հրամանը լինի, թե գնում ենք Կուբաթլու, թե Իշխանաձորի ուղղությամբ:

Երեկոյան՝ 22:00-ի կողմերը սնարյադն ընկել ա մեջներս: 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել: Եթե 2-րդ սնարյադն էլ գար, մեզնից ոչ մեկը կենդանի չէր լինի։ Վերջին մեքենայով ես եմ դուրս եկել»,- այս մասին պատմում է Սասուն Միքայելյանը։

ԵԿՄ նախագահը նշեց, որ տարել է 4 վիրահատություն և գնալով ապաքինվում է:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս