Հայաստանում իրավիճակը երկրի ներքին գործն է, այլ դիրքորոշում չի կարող լինել. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

Զախարովա

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում իրավիճակը երկրի ներքին գործն է, այլ դիրքորոշում չի կարող լինել։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը:  

«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում... Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին», -ասված է հաղորդագրությունում։

ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ էր արել։

 --00—ՄՀ