Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

կորոնավիրուս

Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  271 872 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:  

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 10 678 թեստավորում, որից 5 456-ը հակամարմինների թեստով, 5 222-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 276 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 081 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 553:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.25%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.65%, վերջին 7 օրվանը՝ 1,25%:

  --00—ՄՀ