Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյային է ներկայացրել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

ՀԲ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: 

Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և պատերազմից տուժած Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին աջակցության ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամության համար, ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը:

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացված միջոցառումների միջանկյալ արդյունքներին:

Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

--00—ՄՀ