Օնիկ Գասպարյանի հարցով նախագահը մինչև մարտի 8-ը կարող է դիմել ՍԴ` իրենք են մեզ վստահեցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Մենք դեռ սպասում ենք, մեզ հավաստիացրել են նախագահականից, որ մինչև ամսի 8-ը ՍԴ դիմելու ժամկետ ունեն, սպասում ենք այդ պատասխանին: Այս մասին 24news-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, բազմաթիվ անգամ հրապարակային հայտնել ենք այդ մասին, նախագահն ունի մեծ պատասխանատվություն ստեղծված իրավիճակում, շարունակում ենք հույս և վստահություն ունենալ, որ ինքը կպահպանի երկրի սահմանադրությունը, տուրք չի տա այս խելագարի շանտաժներին և կկայացնի ճիշտ որոշում»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանական խմբակցությունների հետ նախաձեռնած հանդիպումներին՝ Սաղաթելյանն ասաց.

«Հայաստանի քաղաքական օրակարգը վաղուց Նիկոլ Փաշինյանը չի թելադրում. այն մանիպուլյացիան, որ անընդհատ փորձում է իրականացնել հիստերիկ շարժումներով, թե՝ ժողովուրդ, ձեզանից ուզում են ձեր իշխանությունը խլել, սուտ է: Արտահերթ ընտրությունը եղել է ընդդիմության գլխավոր պահանջներից մեկը, բայց մենք ունենք սկզբունքներ: Այո, ընտրություններ պետք է տեղի ունենան, բայց առանց Նիկոլ Փաշինյանի»:

Մանրամասները` տեսանյութում:

 --0--ԿԿ