Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

․

ԱՄՆ Բըրբանք քաղաքի (Կալիֆոռնիա) քաղաքային խուրհուրդը միաձայն ճանաչել Արցախը որպես Անկախ Հանրապետություն և միևնույն ժամանակ չեղարկել է Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը, քանի որ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ ամերիկյան քաղաքի հայ համայնքը 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմից հետո ամիսներ շարունակ աշխատանքներ է տարել Արցախի ճանաչման ուղղությամբ:

«Շնորհակալություն ենք հայտնում Բըրբանքի քաղաքային խորհրդին և Բըրբանքի բնակիչներին՝ ինքնորոշման և ազատության համար պայքարում Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը:  

Վերջինս շնորհակալություն է հայտնել նաև կոնգրեսական Ադամ Շիֆին, կալիֆոռնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և նահանգի ներկայացուցիչ այլ գործիչների:

--00--ԱՀ