Բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են. ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունը, որով պահանջում են կառավարության վարչապետի հրաժարականը, կարծ է արճագանքել․ «Ես չեմ կարող դա մեկնաբանել»:

Դիտարկմանը, թե ինչու ինքը չի միացել այդ հայտարարությանը, Մակարյանն ասաց. «Առանց որևէ մեկնաբանության»:

Դիտարկմանը, թե  շատ զինվորականներ հայտարարում են, որ իրենք բանակի կողքին են, Մակարյանն արձագանքել է. «Դուք բոլորդ ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե՞՝ ոչ: Ուրեմն հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին»:

--00—ԼՄ