Վազգենի ժամանակ մեզ հետ հաշվի էին նստում․ մեր պարտությունը սկսեց հոկտեմբերի 27-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Պարտությունից հետո հաղթած բանակի պաշտպանության նախարարի, հետո վարչապետի մասին դժվար է խոսել, քանի որ անկախ ամեն ինչից մեղքի զգացում ունես, որ իրենից հետո հաղթանակը չկարողացանք պահել։ Բայց խորապես համոզված եմ, որ այդ պարտությունները սկսվեցին հոկտեմբերի 27-ից, Վազգենի չգոյությունից։ Այս մասին Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Վազգենի տեսակի բացակայությունն էր պետության թե՛ նյութական ունեցվածքի, թե՛ բանակում տեղի ունեցող հոգեբանական, տնտեսական, ռազմական խնդիրների առկայությունը, ինչը բերեց այս պատերազմում պարտության»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ Վազգենն ամբողջությամբ գնահատված չէ, ժողովուրդը Վազգենին տեսնում է քաղաքական գործընթացների մեջ։

Հարցին, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, ինչպիսի՞ երկիր կունենայինք, Սարգսյանը պատասխանեց․

«Բնականաբար բոլոր առումներով շատ լավ կլիներ։ Թեկուզ մեր ընտանիքում էդ տխրությունը չէր լինի։ Պետության առումով միանշանակ է «Միասնություն» դաշինքը լուրջ ուժ էր, Հայաստանի բանակն ամենակայացած ու մարտունակ բանակներից էր, մեզ հետ հաշվի էին նստում, Վազգենը տնտեսությունը տեղից պոկեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ