Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողերը վաղ առավոտից փակել են մարզպետարանի մուտքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

հասարակական

Ինչպես հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը, Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողերը վաղ առավոտից փակել են մարզպետարանի մուտքը։

Աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել: Մինչ այս պահը մարզպետարանի աշխատանքը դադարեցված է։ 

Նրանք պահանջում են արագ վերադարձնել իրենց զավակներին, ասում են՝ արդեն հոգնել են իշխանությունների սուտ խոստումներից:

--0--ԿԿ