ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվողների ցանկից Թուրքիան հանելու առաջարկն օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ԵՏՄ

Մարտի 5-ին հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի: 

--00--ԱԹ