Աշոտյանն ահազանգում է․ գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

նկար

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանը և ևս մեկ երիտասարդի, որոնք, ըստ ՀՀԿ փոխնախագահի, կառավարության դիմաց խաղաղ ակցիա են իրականացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Նրանց տարան ոստիկանության Կենտրոն բաժանմունք՝ իբր անձը պարզելու, այն դեպքում, երբ տղերքի անձնագրերը իրենց մոտ էին»,-գրել է Աշոտյանը:

--00—ԼՄ