Կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

շահնազարյան

ՀՀ կառավարություն-Զինված ուժեր հակամարտությունն ունի երկու հանգուցալուծում: Ինչպես տեղեկացնում են «Վերնատուն ակումբ»-ից. այդ կարծիքին է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Վերջինիս կարծիքով՝ կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այլ տարբերակ գոյություն չունի, և որոշողը դեռևս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն է»,- նշում է նա:

--00--ԱԹ