Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

նկար

Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ:

 «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝

Վահագն Թևոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- ասված է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝

Վահրամ Մարտիրոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- ասված է մեկ այլ որոշման մեջ։

--00—ԼՄ