Իրանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 82 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

կորոնավիրուս

Իրանում 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 82 մարդ, այսպիսով ընդհանուր մահերի թիվը հասել է 60 հազար 594-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին:

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 8212 նոր դեպք, նրանցից 527-ը հոսպիտալացվել է: Խոսնակը հավելել է, որ վարակված 1 մլն 681 հազար 682 քաղաքացիներից 1 մլն 435 հազար 357-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: Ծայրահեղ վիճակում է 3784 մարդ, նրանք բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

--00--ԱԹ