Մարտի 8-ին ընդառաջ՝ ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Մարտի 8

Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքում ծառայության իրականացումը: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգության ապահովման առաջադրանքները կատարելիս ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց գալիք միջազգային օրվա առթիվ:

20 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայր, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժման անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով:

Մարտի 8
Մարտի 8
Մարտի 8
Մարտի 8

--00--ԱԹ