Ալիևի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Արշավիր Ղարամյան

Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Ալիևի երեկվա հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ և ձև կիրառելի է ներքին և արտաքին թշնամիների դեմ.

«Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից...»։

Սրանից պարզ և լկտի հայտարարություն թշնամու կողմից սպասելն անգամ անհնար է…: «Հայրենիքի փրկության շարժումը» գործում է իրենց նկարագրած և հայտարարած վտանգներին ոչ համաչափ և ոչ համարժեք մեթոդներով ու ձևերով։

Կարծեք դեռ ժամանակ շատ ունենք, ինչն իրականում չունենք, և հաշվարկի հաշվիչն այլևս միացված է…»:

--00--ԱԹ