Հրդեհը է բռնկվել Բերքանուշ գյուղի վարելահողերում գտնվող վագոն-տնակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

աին հրդեհ

Մարտի 6-ին, ժամը 20:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բերքանուշ գյուղում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի վարելահողերում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ 20:52-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 36 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 18 քմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 3 խմ)։

--00--ԱՀ