Հեռացի´ր հանուն Հայաստանի. հեռացե՛ք, Աստծո սիրուն, գոնե մեկ անգամ առաջնորդվելով ՀՀ շահերով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

քաղաքական

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենական պարերազմ էիք անվանում, Սարդարապատ էիք անվանում, ...իսկ արդյունքում Արցախը կործանման հասցրիք, հիմա էլ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ: Ամբողջ Հայրենիքն եք կործանում։

Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը:

Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։

--0--ԿԿ