Կոտայքում բախվել են տրակտորը և «ՎԱԶ»-ը. վերջինիս վարորդն ու 11-ամյա որդին հեսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նկար

Մարտի 7-ին ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմանում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ, 35-ամյա Մերուժան Ենոքյանի վարած GSB մակնիշի տրակտորն ու Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը։

նկար

Վթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևորը՝ 11-ամյա Գուրգեն Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

նկար

--00—ԼՄ