23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սև ամրոցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

․

ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Գրառման մեջ ասվում է․

«Ինչ է արձանագրում Լևոն Տեր-Պետրոսյանը

Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական ստոր, դավադիր, բայց բնական արարքը նա բնութագրում է որպես անզգույշ փորձ: Ուշադրությունը սեւեռում ենք անզգույշ բառի վրա:

Մինչդեռ վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը ռազմական հեղաշրջման արդյունքում պետականության փրկության եւ վերականգնման օրինակներին գնահատում է որպես չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող:

Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Չիլիի տարբերակներից Տեր-Պետրոսյանը մեզ համար նախընտրում է Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Նիկարագուան:

Հետաքրքիր է նաեւ այն, որ երկրի այս վիճակով խիստ մտահոգ

առաջին նախագահը հարցին անդրադառնում է երկրորդ նախագահի հարցազրույցից օրեր անց միայն, Գլխավոր շտաբի հայտարարությունից տասներկու օր հետո:

Ցավով արձանագրենք` 1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում»:

--00--ԱՀ