Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 118 միլիոնին, մահացել է 2,6 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նկար

Մարտի 9-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 117,750,984 է, որից 2,612,186-ը մահացել է, 93,438,095-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 21,700,703 է, որից 89,772 մարդ կամ 0,4 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 29,744,652 վարակման դեպք, որից 538,628-ը մահացել է, 20,449,634-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 8,756,390 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է է (11,244,786 վարակակիր), երրորդում՝ Բրազիլիան (11,055,480 վարակակիր), չորրորդում՝ Ռուսաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 4,333,029 է: Հնդկաստանում զոհերի թիվը 157,966, Բրազիլիայում՝ 266,614, Ռուսաստանում՝ 89,473:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ