Արարատի մարզում 20 տոննա հեղուկ գազի ցիստեռնով բեռնատարը 80 մետրից գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

նկար

Մարտի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Ալիռեզա Հոսեին Սալահիին, իր վարած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300 կմ-ին՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, դուրս է բերվել ձորից և տեղափոխվել «Արարատ» ԲԿ։

Ավտոմեքենայի կցորդիչին ամրացված է եղել մոտ 20 տոննա հեղուկ գազով ցիստեռ, և մի քանի ժամ գազի արտահոսք է եղել, ու տեղում ողջ գիշեր հսկողություն են իրականացրել նաև ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները։

--00—ԼՄ